Description
Գրքում ընդգրկված է չորս ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի ‘Շունն ու կատուն’, ‘Սուտլիկ որսկանը’, Ղազարոս Աղայանի ‘Մրջյունն ու լուն’, ‘Մեղուն ու աղավնին’, որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները: